᛭ ՆԱՄԱԿՆԵՐ

[ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին]

«Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր ֊ ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԻԶԲ 2020

ՀՀ Վարչապետ Վ․Սարգսյանին

Դու վերջին կապող օղակն ես, որով կարող է հարատևել պետականությունը։ Զադոյան, Շիրխանյան, Աբրահամյան ․․․, փուչ են՝ 0 առանց քեզանից ներշնչված վախի։ Ս․ Սարգսյան, Ռ․Քոչարյան ․․․․ մեծամիտ շներ, չգիտեմ ի՞նչ են՝ 0 …

Պետականության պահպանող վերջին սերունդը մերն է, ճակատագրի բերումով քո գլխավորությամբ։ Չգիտեմ ամենախելոքը դու ես, թե Արծրուն Մարգարյանը, բայց բաներ կա, որ ես նրան չեմ հասկանում, ու բաներ կա, որ դու ինձ չես հասկանա, եթե շփվես։ Բայց պետականության պահող վերջին սերունդը մերն է։

Ողջամիտ եղի՛ր։
Մեզանից հետո շատ խելոք են, Դարբինյան, Սանդոյան, Վարդանյան, Էներգետիկայի նախկին նախարար ․․․ ։
Սրանցից յուրաքանչյուրը առանձին վերցրած որևէ զարգացած երկրում կարող է մեծ ավանդներ բերել։
Մեր զավակները՝ իմ, Անդոյի, Արծրունի ․․․ բոլորիցս փայլուն ու տաղանդավոր են։
Բայց քո սերունդը ճակատագրական դերակատարում ունի, և շատ բան հիմա քեզանից է կախված։ Ինձ թվում է, թե այս բանը շատ լավ է հասկանում Վանոն։
Ողջամիտ եղիր, թե չէ կորուստը շատ մեծ է ․․․

ՀՈՒՆԻՍ 19, 1999 ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ